38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի 5 տարուց այս օրվան երանի եք տալու

Մի 5 տարուց այս օրվան երանի եք տալու
02.09.2024 | 16:01

ՈՒ՞մ է պետք այն գիտելիքը, միտքը, որը խնդիր չի կարողանում լուծել հայրենիքի ու պետության չկորստի համար, էական որևէ քայլ չի անում այս աղետաբեր վիճակից դուրս գալու ուղղությամբ:

Մեզանում գիտելիքն ու իբր (կամ իրական) դրա կրողները անձնական շահի շուրջ կոմպրոմիսի գնալու բազմափորձ կենսագրություն ունեն:

Մեզանում հաճախ նաև գիտելիքն է պաթոսի տակ մնացել, իսկ ազգակործան ճամբարը, ցանցային օտարերկրյա կառույցները դրանից լիարժեք ու բարձր արդյունավետությամբ են օգտվում:

Գիտելիքի ու կրթության խնդիրը պետք է լիներ քաղաքացու մեջ պետության ու հայրենիքի նկատմամբ ռացիոնալ սեր արթնացնելը, ոչ թե այն թողնելը միայն էմոցիոնալ վիճակին:

Սեպտեմբերի 1-ը ինձ համար սովորական օր է. աշխատանքային մի վիճակից աշխատանքային մեկ այլ վիճակի անցնելու ժամային միջակայք:

Դուք, որ իմանաք, թե աղետի ի՞նչ մակարդակի մեջ են կրթական, գիտական իրողությունները, դպրոցական ու ԲՈՒՀ-ական երիտասարդությունը ՀՀ-ում, ապա մի 5 տարուց այս օրվան երանի եք տալու:

ՀՀ-ն մի երկիր է, ուր նիկոլ ընտրածները քեֆի ժամանակ զինվորի կենաց են խմում:

Էն մյուս մասն էլ խնդում-ղժժում է նիկոլի վրա, որն ինչպես ցանկանում, այդպես էլ երկիրը ու այդ՝ իր վրա խնդացողներին, կառավարում է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 4444

Մեկնաբանություններ